Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինական մարսագնացը սկսել է Կարմիր մոլորակի ուսումնասիրությունը

Չինական մարսագնացը սկսել է Կարմիր մոլորակի ուսումնասիրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական «Չժուժուն» մարսագնացը մայիսի 22-ին բարեհաջող իջել է հարթակից և սկսել Մարսի հետազոտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է չինական պետական տիեզերական կազմակերպությունը:

«Չժուժուն» մարսագնացը բարեհաջող վայրէջք էր կատարել Կարմիր մոլորակի վրա «Տյանվեն-1» զոնդի միջոցով: Ընդ որում, սա Մարսի վրա բարեհաջող վայրէջք կատարած առաջին չինական տիեզերական սարքն է և աշխարհում երկրորդը՝ ամերիկյանից հետո:

«Տյանվեն-1» առաքելությունն ուսումնասիրելու է Մարսի մթնոլորտը, ռելիեֆը, երկրաբանական առանձնահատկությունները, մագնիսական դաշտերը:  Առաքելության հիմնական նպատակն է գտնել Մարսի վրա կյանքի հնարավոր նշանները, ինչպես նաև օգնելու գիտնականներին հասկանալ, թե արդյոք Կարմիր մոլորակի պայմանները կարող են փոխվել այնպես, որ այն պիտանի դառնա մարդկանց ապրելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]