Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը

Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության 
ծրագրերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի  տեղակալ Վաչե Տերտերյանը մայիսի 21-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարարությունից, պատվիրակության կազմում էին Հարավային Կովկասում ԶՖԳ ծրագրերի ավագ պատասխանատու Բերանժեր Կալամանը, Հարավային Կովկասում ԶՖԳ առաքելության աշխատակից Սիրարփի Հայկազյանը, ԶՖԳ փորձագետ Առնո Դեմարշըլիեն։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ։  

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական աշխատանքային խմբի կողմից տարվող աշխատանքներն ու սերտ համագործակցությունը, ԶՖԳ պատվիրակությանը ներկայացրել է ջրամբարաշինության, ջրային համակարգերի մասով ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունները, այդ համատեքստում հայ-ֆրանսիական համագործակցության հնարավոր ուղղությունները՝ անդրադառնալով ֆրանսիական կողմին Աստղաձորի, Արգիճիի, Խաչիկի ջրամբարի, Կապս-Արմավիր ջրատարի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին և դրանց հետագա քննարկման անհրաժեշտությանը։ Վաչե Տերտերյանը կարևորել է նաև ծրագրային առաջնահերթությունների սահմանման հարցում ՏԿԵ նախարարության կառավարման ոլորտում գործող Ջրային կոմիտեի, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության մասնագիտական խմբերի ակտիվ համագործակցությունը ԶՖԳ-ի փորձագիտական խմբերի հետ՝ առաջարկելով նաև ձևավորել  ՏԿԵ նախարարության աշխատանքային մասնագիտական խումբ, որը ֆրանսիական կողմի հետ համատեղ կզբաղվի ծրագրային առանջնահերթությունների քննարկմամբ ու գնահատմամբ։ ՏԿԵ նախարարի տեղակալը նաև ակնկալել է ԶՖԳ աջակցությունը առաջնահերթությունների և հանրային ներդրումների գնահատման հարցում։

ԶՖԳ ծրագրերի ավագ պատասխանատու Բերանժեր Կալամանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել ՀՀ տարբեր նախարարությունների գործընկերների և ոլորտային մասնագետների հետ, քննարկել են ճանապարհային, երկաթուղային տրանսպորտի ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսել է ֆրանսիական կողմի՝ ոռոգման համակարգերի առնչությամբ քննարկումներ ծավալելու հարցում հետաքրքրվածության մասին՝ հայտնելով վերոնշյալ ոլորտներում տեխնիկական և մեթոդական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն։

Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվել են առաջիկայում ՏԿԵ նախարարության ոլորտային դեպարտամենտների, ստորաբաժանումների մասնագետների և ֆրանսիական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]