1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում

ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին 
կվերադառնան երկրորդ կիսամյակում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները մտադիր են ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին վերադառնալ երկրորդ կիսամյակում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն՝ ամփոփելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կայացած նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միջոցառման փակ մասի շրջանակում հարցերը վերաբերում Էին գազի շուկային: Դուք գիտեք, որ պատրաստվել եւ ընդունվել Է հայեցակարգ, գազի շուկայի ձեւավորման համապատասխան ծրագիր՛ հանգուցային ասպեկտներն են գազի շուկա մուտքի հնարավորության հավասարությունը բոլոր սուբյեկտների համար, որոնք կան ԵԱՏՄ-ում: Եվ այն ժամանակ գազի փոխադրման սակագների հետ կապված հարցերը վերջնականապես չեն համաձայնեցվել»,- մեջբերւմ Է նրա խոսքը ԲելՏԱ գործակալությունը:

Պետրիշենկոյի խոսքով՝ պայմանավորվել են, որ առարկայորեն այդ հանգուցային հարցրերի վերաբերյալ փորձագետները կմշակեն համապատասխան մոտեցումներ: «Անշուշտ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտիվ մասնակցությամբ: Եվ հաջորդ նիսին, որը պլանավորված Է ընթացիկ տարվա երկրորդ կեսին, կնեկայացնեն համապատասխան մոտեցումները եւ առաջարկությունները պետությունների ղեկավարների մակարդակով առարկայական քննարկման համար: Այդ թեման կարեւորագույններից մեկն Էր փակ ձեւաչափում»,- հայտարարել Է փոխվարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]