Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

 Պուտինը կոչ է արել ԵԱՏՄ-ում կլիմայական տվյալների բանկ ստեղծել

 Պուտինը կոչ է արել ԵԱՏՄ-ում կլիմայական տվյալների բանկ ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ Է արել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ստեղծել կլիմայական տվյալների եւ թվային նախաձեռնությունների, այդ թվում՝ ածխածնային հետքին վերաբերող բանկ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջարկում ենք մտածել այն բանի մասին, որպեսզի Միությունում ձեւավորվի կլիմայական տվյալների եւ թվային նախաձեռնությունների, այդ թվում՝ ածխածնային հետքի հաշվառմանը վերաբերող բանկ: Այդ բանկից կկարողանային օգտվել մեր մասնակից երկրների այն բոլոր ընկերությունները, որոնք աշխատում են բնապահպանական իրադրության բարելավմանը նպատակամիտված նախագծերի վրա»,-ասել Է նա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում, որն անցկացվում Է տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Պուտինը նշել Է, որ ԵԱՏՄ-ի բոլոր երկրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «կանաչ» տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման նկատմամբ, սեփական ինովացիոն նախագծեր իրականացնում այդ ոլորտում:

«Բայց, իհարկե, չի կարելի թույլ տալ, որ այդ թեման օգտագործվի որպես ինչ-որ սահմանափակումների եւս մեկ գործիք»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]