Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռուբինյանը հերքում է որևէ գյուղի զիջման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը

Ռուբինյանը հերքում է որևէ գյուղի զիջման վերաբերյալ բանավոր 
պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հերքում է, թե կարող է Հայաստանի տարածքից որևէ գյուղ, հող Ադրբեջանին զիջելու մասին բանավոր պայմանավորվածություն լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Նա հիշեցրեց, որ նախորդ օրը ընդդիմությունը տարածել է քննարկվող փաստաթղթի ամբողջական տարբերակը: Ռուբինյանը ևս վերահաստատեց, որ հենց դա է աշխատանքային տարբերակը: Պատգմավորը հիշեցրեց, որ վարչապետն էլ հաստատել է, որ դրան ոչ մի կից փաստաթուղթ չկա, ոչ մի գաղտնիք չկա:

«Բոլորս տեսել ենք այդ աշխատանքային տարբերակը, որի մեջ ոչ մի խոսք չկա որևէ տարածքի զիջման վերաբերյալ: Հայկական կողմը ասել է, որ այս փաստաթղթի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների ելման դիրքեր վերադառնալու դեպքում»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե գյուղերի զիջման մասին բանավոր պայմանավորվածություն կա՝ Ռուբինյան վստահեցրեց՝ սուտ է, նման բանավոր պայմանավորվածություն չի եղել:

Մայիսի 20-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ «Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հավելել էր նա: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտնեց, որ ընդդիմության կողմից հրապարակված փաստաթուղթը իրական է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]