Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցները կհամագործակցեն հանրահայտ երաժիշտների հետ

Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցները կհամագործակցեն 
հանրահայտ երաժիշտների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկահարների միջազգային  մրցույթ-փառատոնն անցկացվեց բարձր մակարդակով, այն լավ հնարավորություն էր խրախուսելու, բացահայտելու տաղանդավոր պատանի, երիտասարդ երաժիշտներին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը նշեց, որ բավական ուժեղ մրցակցություն կար:

«Մրցույթն անցկացվեց մասնագիտական բարձր մակարդակով: Այնպիսի մթնոլորտ էր ձևավորվել, որ պարտվող գրեթե չեղավ: Բոլորը շատ բարձր տրամադրությամբ դուրս եկան դահլիճից գալա-համերգի ժամանակ: Թվում է, թե դուդուկը մեր ամենազարգացած գործիքն է, սակայն, միևնույն է, ամեն վայրկյան, ամեն րոպե պետք է խոսել նրա տարածման, ավանդական կատարման տեսակի մասին»,-ասաց Նարինե Ավետիսյանը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, միջազգային մրցույթների դափնեկիր, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանի խոսքով, մրցույթ-փառատոնին մասնակցում էին 80-ից ավելի երաժիշտներ Հայաստանից, աշխարհի տարբեր երկրներից:

«Մասնակիցներ ունեինք Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից:  Շատ լավ մթոնոլորտում անցավ փառատոնը, երեխաները մոտիվացվեցին: Այդ աշխուժությունը, շարժը նպաստեցին, որ երեխաներն ավելի շատ զարգանան, ավելի շատ աշխատեն իրենց կատարողական հմտությունների վրա»,- ասաց Էմանուել Հովհաննիսյանը: Միջազգային մրցույթ փառատոնին ներկայացվել են հայկական ժողովրդական երաժշտության տարբեր ճյուղեր՝ հոգևոր, աշուղական, պարային, ծիսական և այլն:

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դասախոս, «Ծիրանի» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արտակ Ասատրյանի խոսքով,  մրցույթ-փառատոնը կարևոր դեր է խաղում դուդուկի երաժշտության զարգացման, տարածման գործում: Այն նպաստում է նոր դեմքերի ի հայտ գալուն:

«Ես, որպես ժյուրիի անդամ, կցանկանայի նկատել, որ հայաստանաբնակ դուդուկահարները փայլում են առ այսօր: Նրանք խիստ ակտիվ մրցակցության դաշտում են, ինչն էլ նպաստում է նրանց կոփվելուն: Մրցույթի կարևոր կետերից է այն, որ այս ընթացքում երիտասարդներն ունենում են զարգացում, այն կրթական լուրջ խթան է: Հաճելի էր տեսնել դուդուկը տարբեր ժանրային ներգրավվածությաբ»,-ասաց Արտակ Ասատրյանը:

Մրցանակակիրները հնարավորություն կունենան Հայաստանի Հանրային ռադիոյում ձայնագրելու խտասալիկներիրենց կատարումներով: Երկրորդ և երրոդ տեղերը զբաղեցրած մասնակիցները նույնպես ձայնագրվելու հնարավորություն կունենան: Լավագույն մասնակիցները կհամագործակցեն հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաև վարպետության դասեր կստանան դուդուկի լավագույն մասնագետներից։

Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնը կայացել է Երևանում ապրիլի 5-ից մայիսի 5-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]