Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անոմալ շոգեր են. փրկարարական ծառայությունը լիարժեք պատրաստ է արձագանքել հրդեհային դեպքերին

Անոմալ շոգեր են. փրկարարական ծառայությունը լիարժեք պատրաստ է արձագանքել 
հրդեհային դեպքերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս օրերին գրանցվող անոմալ շոգերով պայմանավորված՝ մեծանում են հրդեհային անվտանգության հետ կապված ռիսկերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային  կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը նշեց, որ փրկարար ծառայության տնօրենի կողմից հանձնարարական է իջեցվել և որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

«Բոլոր անհրաժեշտ տեխնիկան, սարքավորումները, գործիքները բերվել են պատրաստ վիճակի: Հրդեհային դեպքերին արձագանքելու առաջին իսկ ահազանգից դրանք կգործարկվեն: Այսինքն՝ փրկարար  ծառայությունը լիարժեք պատրաստ է արձագանքելուն»,-ասաց Արսեն Սարոյանը:

Օդի ջերմաստիճանի բարձր լինելու հանգամանքը պարարտ հող է հրդեհների համար: Դրանով պայմանավորված՝ խոտածածկ տարածքը չորանում է, և անզգույշ քայլը կարող է հանգեցնել հրդեհների:

«Օրինակ, գնում ենք անտառային ինչ-որ տարածք՝ հանգստանալու: Սկսած ծխախոտի մնացորդից, որը լավ չենք հանգցնում, վերջացրած կրակ վառելուց, որը կրկին չենք հանգցնում: Մեր անփույթ վերաբերմունքը կարող է դառնալ հրդեհի բռնկման պատճառ: Դրանից բացի, հրդեհների բռնկման գործում իրենց ազդեցությունն են թողնում նաև ապակե տարաները: Այդ իսկ պատճառով, հորդորում եմ մեր բնակիչներին բնության գիրկ գնալիս, բացօթյա հանգիստ կազմակերպելիս անպայման հետևել հրդեհային անվտանգության կանոններին»,- ասաց Արսեն Սարոյանը:

Մասնագետի՝ բնակչությանն ուղղղված հորդորները պատահական չեն: Վիճակագրությունը փաստում է, որ հրդեհների 90-ից ավելի տոկոսի պատճառը մարդկային գործոնն է: Դրանից բացի, վիճակագրությունը խոսում է այն մասին, որ հրդեհների մեծ մասը գրանցվում է  բուսածածկ տարածքներում: Հրդեհների ընդհանուր կառուցվածքում  38 տոկոսը բաժին է ընկնում բուսածածկ տարածքներին: Դրանց հաջորդում են աղբի, աբատարարերի հրդեհները՝ 13 տոկոս, առանձնատները՝ 12 տոկոս, բնակելի տներում, տրանսպորտային միջոցներում 10- ական տոկոս:

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում հրդեհների թիվը նվազել է: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում հրդեհի 1 931 դեպք է գրանցվել, այս տարի՝ 1 570: Արսեն Սարոյանը նշեց, սակայն, որ միայն այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ զգալի ավելացել է հրդեհների թիվը: Եթե նախորդ տարվա ապրիլին գրանցվել էր 200 դեպք, ապա այս տարվա նույն ամսին՝ 439:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]