Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1969 թ. մայիսի 21-ին մահացել է Սիմոն Վրացյանը՝ հայ քաղաքական գործիչ, դաշնակցական ղեկավար։ Եղել է Հայաստանի առաջին հանրապետության գյուղատնտեսության եւ պետական գույքի, ինչպես նաեւ աշխատանքի նախարար ու չորրորդ վարչապետը։

-1967 թ. մայիսի 21-ին մահացել է Բարսեղ Կանաչյանը՝ հայ կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Հայաստանի օրհներգի՝ «Մեր Հայրենիքի» երաժշտության հեղինակը (ծնվել է 1885 թ.)։

-1921 թ. մայիսի 21-ին ծնվել է Անդրեյ Սախարովը՝ ԽՍՀՄ ֆիզիկոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս եւ քաղաքական գործիչ, այլախոհ, խորհրդային ջրածնային ռումբի համահեղինակ, ԽՍՀՄ իրավապաշտպան շարժման առաջնորդներից մեկը, 1975 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, խորհրդային քաղբանտարկյալ (1980-1986), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989)։ 1986 թ. Միխայիլ Գորբաչովը Սախարովին ազատեց աքսորից եւ թույլ տվեց վերադառնալ Մոսկվա, որն աշխարհում գնահատվեց որպես այլախոհության դեմ պայքարի ավարտի սկիզբ ԽՍՀՄ-ում։

-1502 թ. մայիսի 21-ին պորտուգալացի ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց Սուրբ Հեղինեի կղզին։

-1804 թ. մայիսի 21-ին բացվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատունը։

-1904 թ. մայիսի 21-ին Փարիզում ստեղծվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան։

 

Հետաքրքիր փաստեր

-Բնական գազը պարունակում է հիմնականում մեթան՝ 70-98 տոկոս:

-Բնական գազը կարող է առաջանալ ինչպես առանձին, այնպես էլ նավթի հետ միասին: Վերջին դեպքում դա հաճախ ձեւավորում է մի տեսակ գազի գլխարկ նավթի հանքավայրերի վրա:

-Գիտե՞ք, որ բնական գազն անգույն է եւ հոտ չունեցող:

-Գազին հատուկ նյութ (հոտավետ) են ավելացնում, որպեսզի արտահոսքի դեպքում մարդը կարողանա դա նկատել:

-Արտահոսքի դեպքում սենյակի վերին մասում է բնական գազը հավաքվում, քանի որ այն գրեթե 2 անգամ թեթեւ է օդից:

-Բնական գազը ինքնաբերաբար բռնկվում է ըստ Ցելսիուսի 650 աստիճան ջերմաստիճանի պայմաններում:

-Ուրենգոյսկոյե գազի հանքավայրը (Ռուսաստան) ամենամեծն է մոլորակի վրա: Հետաքրքիր է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ունի աշխարհի բնական գազի պաշարների 17 տոկոսը:

-1971-ից Թուրքմենստանում շարունակաբար բոցավառվում է գազի խառնարան Դարվազան, որն առավել հայտնի է որպես «Անդրաշխարհի դարպասներ»: Հետո երկրաբանները որոշեցին հրդեհել բնական գազը՝ սխալմամբ ենթադրելով, որ այն շուտով կայրվի ու կմարի: Այնուամենայնիվ, այսօր հրդեհը շարունակում է այնտեղ:

-Հետաքրքիր փաստ է այն, որ մեթանը համարվում է երրորդ ամենատարածված գազը հելիումից եւ ջրածնից հետո ամբողջ Տիեզերքում:

-Բնական գազը արտադրվում է ավելի քան 1 կմ խորության վրա, մինչդեռ որոշ դեպքերում խորությունը կարող է հասնել 6 կմ-ի:

Ա. Հ.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]