Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են

Վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 15 մլրդ դրամով կամ 0.2 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

«2020 թվականի մարտի 31-ի համեմատ աճել է 752 մլրդ դրամով կամ 12.7 տոկոսով: Ակտիվների հիմնական մասը կազմող վարկային ներդրումները 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ նվազել են 1.5 տոկոսով կամ 64 մլրդ դրամով»,- նշեց Սարգսյանը:

Նա շեշտեց, որ 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ վարկային ներդրումներն ավելացել են 6.9 տոկոսով:

Սարգսյանը շեշտեց, որ վարկային ներդրումների ծավալի աճը պայամանավորված է կոնորավիրուսային հիվանդությամբ, երբ բանկերը ստիպված եղան ներել իրենց վարկառուների պարտքերը:

«Այդ պայմաններում վարկավորումները մի փոքր դանդաղել էին, սակայն շարունակվում էին և դա է պատճառը, որ տարեկան կտրվածքով 6,9 տոկոսով աճ է գրանցվել: Պորտֆելի նվազման չափն էլ կապված է պորտֆելի ներումների հետ»,- ասաց ՀԲՄ գործադիր տնօրենը:

Վերջինս նաև շեշտեց, որ վարկավորումն ուղիղ կապ ունի տնտեսության հետ, որ այն ճյուղերում, որտեղ ակտիվություն է նկատվում, աճում է նաև վարկավորման մակարդակը:

«Օրինակ՝ շինարարության ոլորտում, որտեղ 2020 թվականին, ինչպես նաև 2021-ի առաջին եռամսյակում ակտիվություն է նկատվել, մենք տեսնում ենք, որ այդ ասպարեզում էլ վարկավորումն աճել է 2 տոկոսով: Դրան փոխկապակցված հիփոթեքային վարկավորման ցուցանիշն ավելացել է 7 տոկոսով: Գյուղատնտեսական ոլորտում նույնպես աճ է գրանցվել 2 տոկոսով»,- նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 1 տոկոսով նվազել են սպառողական վարկերը, արդյունաբերական ոլորտի վարկավորումը նվազել է 2 տոկոսով, առևտրի ոլորտը՝ 0,2 տոկոսով, տրանսպորտը և կապը՝ 1 տոկոսով: Նա շեշտեց, որ տնտեսության առանձին ճյուղերի ակտիվության և վարկավորման ուղղությունների միջև բավականին ուժեղ կորելացիա կա:

Վարկերի 49 տոկոսը տրամադրվել է տնտեսությանն ու տարբեր ընկերություններին, իսկ 41 տոկոսը՝ քաղաքացիներին: Մնացած 10 տոկոսը բանկերի միջև վարկերն ու ավանդներն են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]