1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ  նախարարների խորհրդի նիստը. օրակարգում նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի իրավիճակն է

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ  նախարարների խորհրդի նիստը. օրակարգում նաև Հայաստանի 
ու Ադրբեջանի սահմանի իրավիճակն է
ԴՈՒՇԱՆԲԵ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի  նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ նիստի օրակարգի՝ ՀԱՊԿ արտգործնախարարներն ի թիվս այլ հարցերի, քննարկելու են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ է անցնում ոչ առցանց ձևաչափով:

Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակելու միջազգային իրադրության ու դրա զարգացման հեռանկարների, կառույցի անդամ պետությունների անվտանգությանը դրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ:

Բացի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակից, ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև պաղեստինա-իսրայելական ճգնաժամը, Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային վերջին լարվածությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]