Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասում էինք այս առաջնության ավարտին, որ սկսենք վերանորոգման աշխատանքները. Գիլոյանը` Արտաշատի մարզադաշտի մասին

Սպասում էինք այս առաջնության ավարտին, որ սկսենք վերանորոգման աշխատանքները. Գիլոյանը` Արտաշատի մարզադաշտի մասին

ԱՐՏԱՇԱՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատ քաղաքային մարզադաշտի վերանորոգման աշխատանքները կսկսվեն օրերս և կառույցի երկու ամիս անց նոր աթլետիկական տեսք կունենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Մեզ համար այս առաջնությունը շատ կարևոր էր, քանի որ հույս ունեինք, որ եռացատկորդ Լևոն Աղասյանը կկարողանա Օլիմպիական խաղերի նորմա լրացնել: Բայց նա առայժմ պատրաստ չէ այդ արդյունքը գրանցել: Իհարկե այն իր օբյեկտիվ պատճառներն ունի, սա նրա մրցաշրջանի առաջին փորձն էր և մենք մեծ հույսեր ենք կապում Լևոն Աղասյանի հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը մարզիկների անհաջող արդյունքները կապում է մարզադաշտի անհաջող վիճակի, անբարեխիղճ վիճակի հետ: «Սպասում էինք այս առաջնության ավարտին, որ սկսենք վերանորոգման աշխատանքները: Մենք գումարը փոխանցելու ենք Արտաշատի քաղաքապետարանին: Հուսամ, մեկ երկու ամսից մարզադաշտը կունենա նոր տեսք»,-ասաց նա:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]