Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

«Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում վրաերթի հետևանքով պատանի հեծանվորդ է մահացել

«Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում վրաերթի հետևանքով պատանի հեծանվորդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 18-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ ЗИЛ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել  Ս. Հ.-ին (ծնված 2007 թ․)․ վերջինս հեծանիվով է եղել։

Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ