Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հարոյանի գոլն օգնել է «Աստանա»-ին հաղթանակ տոնել

Հարոյանի գոլն օգնել է «Աստանա»-ին հաղթանակ տոնել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Աստանա»-ն արտագնա խաղում մրցել է «Կայսար»-ի հետ և առավելության հասել 5:2 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլի հեղինակ 37-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Աստանա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ավելի վաղ լուրեր կային, որ Հարոյանը 3 տարվա պայմանագիր կստորագրի իսպանական «Կադիս»-ի հետ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, կարող է տեղափոխվել Լա լիգա և համալրել «Կադիս»-ի շարքերը: Բացի «Կադիս»-ից, մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են հայ պաշտպանի ծառայություններովՎարազդատ Հարոյանը ձմռանն էր միացել ղազախական «Աստանա»-ին` հեռանալով ռուսաստանյան «Տոբոլ»-ից: Հայ պաշտպանը Ղազախստանի այս առաջնությունում մասնակցել է 8 խաղի և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]