1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզը փաստում է՝ Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի պատկանելությունը ՀՀ-ին աներկբա է. ԲԱՑԱՌԻԿ

ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզը փաստում է՝ Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան 
ափեզրերի պատկանելությունը ՀՀ-ին աներկբա է. ԲԱՑԱՌԻԿ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի տրամադրության տակ է հայտնվել ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի 1։100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք անմիջական հարևանությամբ գտնվող Սագի լիճը ըստ հիշյալ քարտեզի ամբողջությամբ գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում։ 

Հայաստանի Հանրապետությունն իր հիմնարար փաստաթղթերում հաստատել է, որ հանդիսանում է Հայկական ԽՍՀ իրավահաջորդը։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական ուժ ունեցող սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել։ Ուստի, ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի քարտեզները այս առումով մնում են առավել ճշգրիտ, ամբողջական ու հիմնարար աղբյուր։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի շրջանում ադրբեջանական զինուժի առկայությունը միանգամայն անօրինական է, իսկ հիշյալ տարածքների պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը աներկբա է ու որևէ առումով չի կարող վիճարկվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]