Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1562-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1562-ով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 1562-ով, մահացել Է 30 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից մինչեւ այսօր հայտնաբերվել Է վարակման 332 հազար 441 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաները լքել Է 1490 մարդ, համավարակի սկզբից ի վեր ապաքինվել Է 312 հազար 349 հիվանդ, մահացել Է 4499 մարդ:

Մեկ օրում արվել Է 29 հազար 685 թեստ, այդ թվում՝ 21 հազար 443-ը՝ հակագենի թեստ, իսկ 8242-ը՝ ՊՇՌ-թեստ:

Պատվաստում Է ստացել 93 հազար 305 քաղաքացի, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 4021 մարդ:

Վարակման ցուցանիշը. մեկ օրում՝ 5,26 տոկոս, վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ 4,85 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 3,72 տոկոս:

Ներկայում կարանտինի մեջ գտնվում Է 70 մարդ, ստացիոնար բուժման կարիք ունի 4343-ը, քովիդ-հյուրանոցներում գտնվում Է 662 հիվանդ:

Վրաստանի 41 քաղաքացու բուժման համար տեղափոխել են այլ երկրներից:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]