Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իլոն Մասքն իջել է երրորդ հորիզոնական Bloomberg-ի վարկածով ամենահարուստ մարդկանց ցուցակում

Իլոն Մասքն իջել է երրորդ հորիզոնական Bloomberg-ի վարկածով ամենահարուստ 
մարդկանց ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկիչ Իլոն Մասքն իջել Է երրորդ հորիզոնական Bloomberg գործակալության վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Մասքի կարողությունը նվազել Է նրա գլխավորած Tesla ընկերության արժեքի նվազման ֆոնին, տեղեկացնում Է «Արենպրես»-ը:

Bloomberg-ի գնահատումներով, որը կազմում Է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը, Մասքի կարողությունը մայիսի 17-ի երեկոյան նվազել Է մինչեւ 160,6 միլիարդ դոլար: Այսպիսով, վարականիշի երկրորդ հորիզոնականի համար պայքարում նրանից առաջ Է անցել Ֆրանսիայի LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն՝ 161,2 միլիարդ դոլար կարողությամբ:

Ցուցակում առաջին հորիզոնականը 190 միլիարդ դոլարով վստահորեն պահպանում Է Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը: Գործակալությունն ընդգծում Է, որ Մասքի կարողությունը նվազում Է Tesla Էլեկտրամոբիլներ արտադրողի բաժնետոմսերի արժեքի անկման ֆոնին: Bloomberg-ի գնահատումներով՝ վերջին երկու ամսում ընկերության կապիտալացումը նվազել Է գրեթե 20 տոկոսով կիսահաղորդիչների պակասի, ինչպես նաեւ վառելիքով աշխատող ավտոմոբիլներ արտադրողների կողմից մեծ մրցակցության պատճառով:

Մասքն առաջին անգամ Բլումբերգի վարակծով միլիարդատերերի վարկանիշում առաջին հորիզոնական Է բարձրացել ընթացիկ տարվա հունվարին այն բանի ֆոնին, որ Tesla-ի բաժնետոմսերը մեկ տարում աճել Էին ավելի քան 750 տոկոսով: Այն ժամանակ ձեռնարկչի կարողությունը գնահատվում Էր 184 միլիարդ դոլար, իսկ ավելի ուշ այն աճել Է մինչեւ 190 միլարդ դոլար: Փետրվարի վերջին նա իջել Է վարկանիշի երկրորդ հորիզոնական՝ զիջելով Բեզոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]