Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան

ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու 
նպատակով կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերով հանձնաժողովի կողմից Փոլ Գավանը (Իռլանդիա) մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այցի ընթացքում  նա տեղեկություններ կհավաքի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով իր զեկույցի համար:

Նա հանդիպումներ կունենա խորհրդարանականների, այդ թվում և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, տարբեր նախարարությունների աշխատակիցների հետ, ովքեր գործ ունեն հակամարտության հումանիտար հետևանքների հետ: Գավանը կհանդիպի նաև տեղահանվածների, գերիների ու անհետ կորածների ընտանիքների, հոգևոր առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Այցը հնարավորություն կլինի՝ հասկանալու Հայաստանում տվյալ խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների դերն ու նշանակությունը, այդ թվում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ՄԱԿ-ի գրասենյակների, մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի դերակատարումը:

Ավելի ուշ՝ ամռանը Գավանը կայցելի նաև Ադրբեջան:

Ակնկալվում է, որ նրա զեկույցը պատրաստ կլինի աշնանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]