1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի´ թանգարանագետներ և թանգարանային գործի աշխատակիցներ,  1977 թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) իր 11-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ այդ օրը հռչակեց որպես Թանգարանների միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել», որն առավել քան արդիական է մերօրյա տեխնոլոգիական և թվային աշխարհում: Քայլելով ժամանակի պահանջներին համահունչ՝ այսօր թանգարանները կիրառում են հաղորդակցման բազմազան ձևեր ու եղանակներ՝ իրենց հավաքածուները նոր մոտեցումներով և ձևաչափերով հանրությանը ներկայացնելու համար: Հայաստանյան և Արցախի Հանրապետության թանգարանները նույնպես անմասն չեն մնում և չեն մնալու հիշյալ՝ շարունակաբար փոփոխվող նորագույն մարտահրավերներին արձագանքելու կարևոր գործից:

Շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր ձեռքբերումներ: Թանգարանները մշակութային ժառանգությունը պահպանող, սերունդներին փոխանցող և հանրայնացնող կարևորագույն այն հաստատություններն են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը: Անկարելի է թերագնահատել թանգարանների դերն ազգի պատմության կերտման, կայացման, քաղաքացիական և ազգային դաստիարակության գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ուղերձում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]