Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արսեն Ղազարյանը ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների խորացման hնարավորությունները

Արսեն Ղազարյանը ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական 
հարաբերությունների խորացման hնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորություններն ու ուղղությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի՝ մայիսի 17-ին ՀԱԳՄ գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը տեղեկացնում է, որ Աննա Դոնչենկոն հանգամանալի ներկայացրեց ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ներքո գործող, աշխարհի շատ երկրներում իր գրասենյակներն ունեցող կառույցի գործունեությունը, որդեգրած տնտեսական քաղաքականությունը, առաջնահերթային ոլորտները։ Խնդիր է դրված խթանել  Ռուսաստանից արտահանվող ապրանքների ծավալների մեծացումը, ներկրվող տեսականու ընդլայնումը, երկկողմ ներդրումները։ Ներկայացուցչությունն այս առումով իր ուսումնասիրություններն է արել հայաստանյան շուկայում և առանձնացրել տնտեսական կապերի այն առաջնահերթություններն ու ուղղությունները, որոնք առավել հեռանկարային են ներկա փուլում։ ՌԴ ներկայացուցիչը մասնավորապես ընդգծեց էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքիր ներդրումային բնագավառներ են։ Կառույցն անմասն չի մնում նաև մշակութային և հումանիտար համատեղ ծրագրերին աջակցությունից։

Բարձր գնահատելով հայ-ռուսական տնտեսական առկա կապերը՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կարևորեց  դրանց հետագա խորացումն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Հատկապես վերջինում խորացող ինտեգրացիոն գործընթացների արդյունքում էապես մեծացել են փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալները։ Նա ընդգծեց ուղղակի ներդրումերի ընդլայնան անհրաժեշտությունը, համատեղ արդյունաբերական և վերամշակող  ձեռնարկությունների հիմնումը, ինչը հնարավորություն կտա դուրս գալու նաև երրորդ երկրների, մասնավորապես՝ եվրոպական և իրանական շուկաներ։ Արսեն Ղազարյանի խոսքով՝ համագործակցության լայն դաշտ կա գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ՏՏ, զբոսաշրջության, բազմաթիվ այլ ոլորտներում։ Նա կարևորորեց տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ձեռներեցների միջև անմիջական տնտեսական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ «Ռուսաստանը եղել և մնում է մեր առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկը»,-նշեց ՀԱԳՄ նախագահը։

       Աննա Դոնչենկոն Արսեն Ղազարյանին փոխանցեց ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հրավերը՝ հուլիսի 6-9-ը մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք Միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։  Կողմերը պայմանավորվեցին նման հանդիպումները դարձնել պարբերական։

Հանդիպմանը ներկա էին ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]