Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԶՈՒ ԳՇ-ն հերքել է Վարդենիսի սահմանին ադրբեջանցիների կողմից հայկական դիրք գրավելու մասին լուրը

ԶՈՒ ԳՇ-ն հերքել է Վարդենիսի սահմանին ադրբեջանցիների կողմից հայկական դիրք 
գրավելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք է գրավվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈւ ԳՇ-ից կտրականապես հերքել են այդ տեղեկությունը:

«Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, այլև նույնիսկ տեսականորեն չէին կարող  գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ապահովել,  մարտական դիրքեր ուղղակի չկան և դա ընդամենը բաց տարածք է, որը, ինչպես նաև այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականները,  գտնվում է հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ»,- հստակեցրել են ՀՀ ԶՈւ ԳՇ-ից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]