Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի ԱԳ ղեկավարները քննարկել են հակամարտությունը Մերձավոր Արևելքում

Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի ԱԳ ղեկավարները քննարկել են հակամարտությունը 
Մերձավոր Արևելքում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը ԱՄՆ-ի և Եգիպտոսի գործընկերների հետ մտահոգություն է հայտնել  Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ Լե Դրիանը, Էնթոնի Բլինկենը և Սամեհ Շուքրին քննարկել են հակամարտության գոտում բռնությանը վերջ տալու հնարավորությունը:

«Ֆրանսիայի ԱԳ նախարարը և նրա գործընկերները մտահոգություն են հայտնում շարունակվող սրացման, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի լուրջ ռիսկի վերաբերյալ, ինչը պայմանավորված է սրված հակամարտությամբ, Պաղեստինի և Իսրայելի տարածքում դրա ծավալմամբ և տարածաշրջանում դրա հետևանքներով»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Մայիսի 10-ից Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների և Իսրայելի բանակի միջև շարունակվում են երկկողմանի հրթիռակոծումները: Վերջին տվյալներով՝ Իսրայելում զոհվել է տասը մարդ, հարյուրավորները տուժել են: Պաղեստինում մեկ շաբաթում հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հատել է 200-ը: Տուժել է  ավելի քան 1300 մարդ: Տուժածների թվում 58 երեխա կա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]