Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռոման Բերեզովսկին մասնակցում է ՈՒԵՖԱ-ի Պրո արտոնագրի դասընթացին

Ռոման Բերեզովսկին մասնակցում է ՈՒԵՖԱ-ի Պրո արտոնագրի դասընթացին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ, ընտրանու դարպասապահների ներկայիս մարզիչ Ռոման Բերեզովսկին մասնակցում է ՈՒԵՖԱ-ի Պրո արտոնագրի դասընթացներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացը

«Առաջին իսկ րոպեից հասկացա, որ դասընթացն ինձ պետք է: Հույս ունեմ, առավել շատ բան սովորել դասընթացից»,-ասել է Բերեզովսկին:

1994 թ. Ռոման Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական և սեպտեմբերի 6-ին մասնակցել Բելգիայի դեմ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ երիտասարդական հավաքականում մասնակցել է 8 հանդիպման։  Ռոման Բերեզովսկին իր նորամուտը ազգային հավաքական նշել է 1996 թ. օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ Երևանյան խաղին։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (71 խաղ)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am