1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել հանրաճանաչ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել հանրաճանաչ օպերային 
երգչուհի Հասմիկ Գրիգորյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի հրամանագրով, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար, Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևը հանձնել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանոյին, որն այս օրերին Հայաստանում էր:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և ստեղծագործական նորանոր վերելքներ է մաղթել անվանի երգչուհուն՝ նշելով, որ հպարտ են նրա հաջողություններով և մշտապես ուրախ են հյուրընկալել նրան հայրենիքում: Երգչուհին նշել է, որ թեև ինքը երգում է աշխարհի շատ բեմերում, բայց իր համար առանձնակի պատիվ և ուրախություն է հանդես գալ Հայաստանի օպերային թատրոնում, որտեղ իր հայրն է աշխատել ու ստեղծագործել:

Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և լիտվացի հանրահայտ սոպրանո Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է և հանդես է գալիս աշխարհի լավագույն բեմերում: Նա համերգներով հանդես է եկել նաև հայրենիքում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ի դեպ, մշակութային Էվերեստի գագաթը հաղթահարելուց բացի երգչուհին օրերս հաջողությամբ բարձրացել է նաև Արարատ լեռը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]