Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրահանձնաժողովը հակամարտության հետևանքով ԼՂ-ում և հարակից տարածքներում տուժածների համար կտրամադրի հավելյալ 10 մլն եվրո

Եվրահանձնաժողովը հակամարտության հետևանքով ԼՂ-ում և հարակից տարածքներում 
տուժածների համար կտրամադրի հավելյալ 10 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը լրացուցիչ 10 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի՝ աջակցելու վերջին պատերազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ու հարակից տարածքներում տուժած քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդպիսով ռազմական գործողությունների մեկնարկից՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչև օրս ԵՄ ցուցաբերած աջակցությունը կգերազանցի 17 մլն եվրոն:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը նկատել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հումանիտար իրադրությունը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում: «ԵՄ-ն էապես ավելացնում է իր աջակցությունը՝ օգնելու հակամարտությունից տուժած անձանց՝ հոգալու հիմնական կարիքներն ու վերակառուցելու կյանքը»,- ասել է նա:

Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելյին նկատել է, որ այս օգնությունը շարունակական է լինելու: «ԵՄ-ն շարունակում է աշխատել հանուն հակամարտության ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ու տարածաշրջանի կայունության»,- հայտարարել է Վարհելյին:

Եվրահանձնաժողովի հավելյալ ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր կլինի լուծել հրատապ անհրաժեշտություն ներկայացնող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սննդի ապահովումը, հիգիենան, առողջապահությունը և այլն: Այն նաև կապահովի հոգեբանական աջակցության, կրթության տրամադրում:

Հավելյալ ֆինանսավորումը կապահովի նաև բնակեցված տարածքների հումանիտար ականազերծումը և տուժած անձանց կծանոթացնի ականային ռիսկերի հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]