Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կանցկացվի հուլիսի 1-ին

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կանցկացվի հուլիսի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

«Հասկանալի է, որ համաճարակն իր հետքն է թողնում: Հիմա այն աստիճանաբար նահանջում է: Ուստի, հուսով եմ, որ մոտ ժամանակներս կհանդիպենք նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 1-ին», - ասել է Վոլոդինը:

Միրզոյանն ու Վոլոդինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Միջխորհրդարանական շփումների շրջանակում մեր հարաբերությունները զարգանում են»,-ասել է Վոլոդինը:

Նա նշել է, որ ՌԴ նախագահը շատ բան է արել՝ ԼՂ հակամարտությունը կանգնեցնելու համար:

Միրզոյանն էլ նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունեն՝ հիմնված դարավոր պատմության վրա: «Սրանք ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հարաբերություններ են: Համոզված եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ այդ հարաբերությունները դինամիկ կերպով էլ ավելի կզարգանան ու կամրապնդվեն», - շեշտել է Միրզոյանը:

ՀԱՊԿ խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Դուշանբեում:

ՀԱՊԿ ԽՎ-ի խորհուրդը կազմակերպում է վեհաժողովի գործունեությունը, կազմված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարներից: Ներկայումս ՀԱՊԿ ԽՎ-ն նախագահում է Պետդումայի խոսնակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]