1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ դեղարտադրության, կրթության և գիտության զարգացմանն ուղղված ծրագրեր «Լիկվոր» դեղագործական ընկերությունից

ՀՀ դեղարտադրության, կրթության և գիտության զարգացմանն ուղղված ծրագրեր 
«Լիկվոր» դեղագործական ընկերությունից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «ԼԻԿՎՈՐ» ընկերությունն իր գործունեության 30-ամյակի միջոցառումները մեկնարկեց R&D (Research and Development) գիտահետազոտական կենտրոնի  բացումով, և համագործակցության հուշագրեր կնքեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Երևանի պետական համալսարանների հետ:

Հուշագրերի համաձայն, կողմերը համագործակցելու են մի շարք ուղղություններով, իրենց ջանքերը, ներուժը, միջոցներն ու փորձը մեկտեղելով  ի նպաստ՝  ՀՀ-ում դեղարտադրության, կրթության և գիտության ոլորտների զարգացմանը,  երիտասարդ մասնագետների գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին աշխատանքի ապահովման և կարիերայի զարգացման հնարավորությունների ստեղծմանը։

30-ամյակի միջոցառումների շրջանակում «ԼԻԿՎՈՐ» ընկերությունը նաև հիմնել է  անվանական կրթաթոշակներ. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան» կրթաթոշակ է տրամադրվելու ԵՊԲՀ-ի Դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի վերջին կուրսի՝ առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին: ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողին էլ կտրամադրվի «Պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննեսի Մաթևոսյանի անվան» կրթաթոշակ:

Իսկ «Մաթևոսյան Զարգացման հիմնադրամի» կողմից, յուրաքանչյուր ֆակուլտետի մագիստրատուրա ընդունված ու  բարձր առաջադիմություն ունեցող ևս 3 ուսանող կստանան 2021թ.-2022թ. ուսումնական տարվա ուսման վճարի 50%-ի չափով փոխհատուցում:

Համալսարանների հետ համագործակցության շրջանակում «ԼԻԿՎՈՐ»-ում նախատեսվում են ուսումնական և արտադրական պրակտիկաներ,  որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ «ԼԻԿՎՈՐ»-ի  արտադրության գործընթացին, սկզբունքներին ու առանձնահատկություններին ինչպես նաև R&D գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը, որտեղ իրականացվելու են դեղագործության և կենսատեխնոլոգիաների ոլորտի հետազոտություններ, որոնց նպատակն է ստեղծել թերապևտիկ բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցներ։

Ընկերությունում նաև ստեղծվելու է ուսումնական հարթակ և ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի և ԵՊՀ-ի ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներին, որպես ուսումնական ծրագրի մաս, հատկացվելու են հատուկ դասաժամեր՝ պատշաճ արտադրական և պատշաճ լաբորատոր գործունեության (GMP, GLP) ուսումնասիրման նպատակով:

Իր 30 տարվա պատմության ընթացքում «ԼԻԿՎՈՐ»-ը շարունակաբար կատարելագործել է  արտադրությունը՝ գործունեությունը կազմակերպելով միջազգային ստանդարտներին համապատասխան  և  ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ: Ընկերությունը դեռևս 2013-ին  Կովկասի տարածաշրջանում առաջինն է արժանացել դեղամիջոցների արտադրության ոլորտում եվրոպական ստանդարտներին համապատասխանության պատշաճ արտադրական գործունեության GMP հավաստագրին: Այսօր «ԼԻԿՎՈՐ»-ը ներկայանում է որակյալ,  թերապևտիկ բարձր արդյունավետությամբ ներարկման, ներերակային և ակնաբուժական դեղամիջոցների ավելի քան 50 անուն արտադրատեսակով: «ԼԻԿՎՈՐ»-ը նաև առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանից արտահանվող դեղերի ծավալով. հայկական արտադրության «ԼԻԿՎՈՐ» դեղամիջոցները ներկայացված են Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]