Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գեյթսն ստիպված է հեռանալ Microsoft-ի տնօրենների խորհրդի կազմից ծառայողական սիրարվեպի պատճառով. WSJ

Գեյթսն ստիպված է հեռանալ Microsoft-ի տնօրենների խորհրդի կազմից ծառայողական սիրարվեպի պատճառով. WSJ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հարկադրված Է 2020 թվականին դուրս գալ ԱՄՆ-ի այդ կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմից՝ աշխատակցուհիներից մեկի հետ անվայել հարաբերությունների մեղադրանքի հետաքննության պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ի երեկոյան այդ մասին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Գեյթսն ինքն այդ քալյը բացատրել Է բարեգործության վրա կենտրոնանալու ցանկությամբ:

«Ես որոշեցի հեռանալ Microsoft-ի եւ Berkshire Hathaway-ի տնօրնների խորհրդի կազմից, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնեմ իմ այն առաջնահերթություններին, որոնք վերաբերում են բարեգործությանը, այդ թվում համաշխարհային առողջապահության, զարգացման, կրթության եւ կլիմայի փոփոխության հակազդման ոլորտում»,- մեկ տարի առաջ գրել Է նա LinkedIn սոցցանցում: Հրատարակության տվյալներով՝ հեռանալը կամավոր չի եղել: «Microsoft-ի (տնօրենների) խորհրդի անդամները որոշել են, որ Բիլ Գեյթսը պետք Է 2020 թվականին դուրս գա խորհրդի կազմից, քանի որ նրանք կատարել Էին ավելի վաղ Microsoft-ի աշխատակցուհու հետ միլարդատիրոջ տեղ գտած ռոմանտիկ հարաբերությունների հետաքննություն, որոնք ճանաչվել են անվայել»,- գրել Է թերթը:

Հետաքննության համար, որին միացել Է իրավաբական ֆիրմա, առիթ Է ծառայել կորպորացիայի աշխատակցուհու գանգատը, որը պնդել Է, թե Գեյթսը մի քանի տարվա ընթացքում իր հետ իտնիմ հարաբերություններ Է ունեցել: Ձեռնարկիչը Microsoft-ի տնօրենների խորհրդի կազմից դուրս գալու մասին հայտարարել Է մինչեւ հետաքննության ավարտը եւ այդ մասին խորհրդի լրիվ կազմով որոշում կայացնելը, պնդում Է հրատարակությունը:

Գեյթսի ներկայացուցիչը հերքել Է հրապարկումը: «Սիրային հարաբերությունները եղել են գրեթե 20 տարի առաջ, որոնք ավարտվել են բարեկամական կերպով,- հայտարարել Է նա հրատարակությանը:- Խորհրդի կազմից դուրս գալու որոշումը ոչ մի կերպ կապված չԷ այդ գործի հետ: Իրականում նա սրանից դեռ մի քանի տարի առաջ Է սկսել հետաքրքություն հանդես բերել բարեգործական գործունեության նկատմամբ»:

Բիլ եւ Մելինդա Գեյթսերը ամուսնացած են 27 տարի: Ամուսնալուծվելու իր որոշման մասին զույգը հայտարարել Է մայիսի սկզբին: Այդ ապահարզանը կարող Է դառնալ ամենաթանկերից մեկը պատմության մեջ. ամուսինների կարողությունը գնահատվում Է 146 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]