1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալներով առաջատար են ԱՄՆ-ն, Չինաստանը և Ֆրանսիան

Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալներով առաջատար են 
ԱՄՆ-ն, Չինաստանը և Ֆրանսիան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական օգնության կարգով 2021-ի հունվար-մարտին Հայաստան է ներմուծվել 501.4 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 5 մլն 209.3 հազար դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

2021-ի հունվար-մարտին Հայաստան ներմուծված մարդասիրական օգնությունը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 8.2 տոկոսով: Ամենաշատ մարդասիրական օգնություն Հայաստանին ուղարկել է Միացյալ Նահանգները՝ 1 մլն 247.4 հազար դոլարի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 90.1 տոկոսով: Հաջորդ ամենամեծ ծավալով մարդասիրական օգնությունը ստացվել է Չինաստանից՝ 1 մլն 109.5 հազար դոլարի, ինչը 2020-ի հունվար-մարտի նկատմամբ ավելացել է 99 տոկոսով: Երրորդ տեղում Ֆրանսիան է, այստեղից ստացվել է 564.4 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ ավելացել է 3.1 անգամ:

Էականորեն՝ 21.9 անգամ ավելացել է Իսպանիայից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը՝ կազմելով 429.7 հազար դոլար, 29.2 անգամ ավելացել է Նիդերլանդներից ուղարկված օգնության ծավալը՝ կազմելով 306.1 հազար դոլար: Նվազել են Իտալիայից, Գերմանիայից ուղարկված մարդասիրական օգնության ծավալները: Ընդհանուր առմամբ ԵՄ երկրներից հունվար-մարտին ստացվել է ընդհանուր 1 մլն 982.3 հազար դոլարի մարդասիրական օգնություն, այլ երկրներից՝ 3 մլն 227.0 հազար դոլարի:

Ինչ վերաբերում է ապրանքներին, ապա այս տարի ուղարկված մարդասիրական օգնության մեջ ամենամեծ մասը բաժին է ընկնում մանածագործական իրերին: Հունվար-մարտին մարդասիրական օգնության տեսքով Հայաստան են ներմուծվել 1 մլն 475.1 հազար դոլարի մանածագործական իրեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ ավելացել է 53 տոկոսով: Հաջորդը ամենամեծ ծավալը բաժին է ընկնում քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքին, 2021-ի առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 1մլն 304.2 հազար դոլարի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք, ինչը սակայն 2020-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 49.5 տոկոսով: Այս տարվա հունվար-մարտին մարդասիրական օգնության տեսքով Հայաստան են ներկրվել 1 մլն 33.4 հազար դոլարի սարքեր և ապարատներ, ինչը 2020-ի նույն ժամանակի համեմատ ավել է 2.2 անգամ:

Մարդասիրական օգնության տեսքով Հայաստան են ներմուծվել նաև տարբեր արդյունաբերական ապրանքներ, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, կոշկեղեն, գլխարկներ և հովանոցներ, պատրաստի սննդի արտադրանք, բուսական ծագման արտադրանք և այլ ապրանքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]