Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հունիս

Անգլիայում ռաբբիին հոսպիտալացրել են դեռահասների կողմից նրա վրա իրականացված հարձակումից հետո

Անգլիայում ռաբբիին հոսպիտալացրել են դեռահասների կողմից նրա վրա իրականացված հարձակումից հետո

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Էսսեքսի կոմսությունում դեռահասները կրոնական դրդապատճառներով հարձակում են կատարել մի տղամարդու վրա, ինչից հետո հարկ Է եղել նրան հոսպիտալացնել: Այդ մասին հաղորդել Է տեղի ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հաղորդել Է Mirror թերթը, սինագոգի մերձակայքում հարձակման հետեւանքով տուժածը Րաֆի Գուդվինն Է:

«Խուզարկուները հետաքննություն են անցկացնում Չիգուելլում կրոնական դրդապատճառներով հարձակման մասին ստացված հաղորդագրություններից հետո: Սպաները ժամանել են… այն բանից հետո, երբ 30-ից բարձր տարիքի տղամարդը հարձակման Է ենթարկվել: Ենթադրաբար, երկու դեռահասները կանգնել են տուժածի ավտոմոբիլի առջեւում, երբ նա մեքենայի ղեկին Էր. նրանք գոռացել են նրա վրա եւ վիրավորական ձեւով խոսել նրա կրոնի մասին՝ նախքան ավտոմեքենային վնաս հասցնելը: Երբ տղամարդը դուրս Է եկել մեքենայից, որպեսզի նրանց պատասխանի, հարձակման Է ենթարկվել անհայտ օբյեկտի օգնությամբ, որի հետեւանքով հարկավոր Է եղել նրան բուժօգնություն ցուցաբերել»,-ասվում Է Էսսեքսի ոստիկանության՝ Facebook-ում զետեղված հայտարարության մեջ: Նշվում Է, որ հարձակվողները, որոնք, ըստ առկա տվյալների, եղել են 15-ից 18 տարեկան, նաեւ գողացել են տուժածի հեռախոսը: Իրականացվում Է տեղի ունեցածի հետաքննություն եւ կասկածյալների որոնում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դատապարտել Է հակասեմիտիզմի դրսեւորումը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում միջադեպի մասին հաղորդագրություններից հետո: Հանգստյան օրերին Լոնդոնում ցույց Է անցկացվել ի պաշտպանություն Պաղեստինի: Իսրայելի դեսպանատնից ոչ հեռու բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ բողոքի մասնակիցների միջեւ: Ինը ոստիկան վերքեր Է ստացել, բողոքի մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել Է: Մայիսի 10-ի երեկոյան կտրուկ սրվել Է իրադրությունը Իսրայելի եւ պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին: Էսկալացիայի սկզբից ի վեր պաղեստինյան խմբավորումները Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 3 հազար հրթիռ, որոնցից 1210-ը կալանվել Է:

Ինչպես հաղորդել են Մոսկվայում Պաղեստինի դեսպանությունից, վերջին տեղեկատվության համաձայն, Իսրայելում զոհվել Է 10 մարդ, շուրջ 50 հոգի ծանր վիրավոր են: Իսրայելը նույնպես հարյուրավոր հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելական ավիահարվածների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել Է 218-ի, զոհվածների թվում կա 58 երեխա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ