1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Reset. Ucom-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում

Reset. Ucom-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և 
շարժական մոդեմների վերանորոգում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունն առաջարկում է օգտվել Reset ծառայությունից, որի միջոցով հաճախորդները կարող են վերանորոգել ցանկացած տեսակի սմարթֆոններ, պլանշետներ և շարժական մոդեմներ:

Վերանորոգման համար անհրաժեշտ է դիմել Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղից սարքավորումները կուղարկվեն մասնագիտական ախտորոշման: Ախտորոշման համար կպահանջվի առավելագույնը 3 աշխատանքային օր:

«Նորարարական տեխնոլոգիաների դարաշրջանում անսարք գաջեթն իրական խնդիր կարող է դառնալ։ Ահա թե ինչու Ucom-ն առաջարկում է վերանորոգել դրանք մեր լավագույն մասնագետների մոտ և շարունակել հաճելի շփումը Հայաստանի ամենաարագ ցանցում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Նշենք, որ ծառայության վճարը և ժամկետը կախված է խնդրի տեսակից: Հավելենք նաև, որ վերանորոգման կենտրոնում առկա է որակյալ պահեստամասերի լայն տեսականի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]