Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը երրորդ անգամ արգելափակել Է Մերձավոր Արեւելքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը

ԱՄՆ-ը երրորդ անգամ արգելափակել Է Մերձավոր Արեւելքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները շաբաթվա մեջ երրորդ անգամ արգելափակել Է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից մայիսի 16-ին ընդունված հայտարարությունը, որն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ անհապաղ հրադադար հաստատելու կոչ Է անում: Այդ մասին հաղորդել Է The Times of Israel թերթը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության դիվանագետներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հայտարարության նախագիծը պատրաստվել Է Նորվեգիայի, Թունիսի եւ Չինաստանի կողմից: Նրանում քննադատության են ենթարկվում հակամարտության երկու կողմերը: Հրատարակությունը գրում Է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստերի փակումը, որոնցում քննարկվել Է հայտարարությունը, անցկացվել են անցած շաբաթ՝ մայիսի 10-ին եւ 12-ին, Խորհրդի 14 եւ 15 անդամներ պաշտպանել են այն: Հայտարարության ընդունումը պահանջում Է միաձայն հավանություն, սակայն, մի քանի դիվանագետների խոսքով, դրա դեմ հանդես Է եկել ԱՄՆ-ը, որը հայտարարել Է, թե իրեն ավելի շատ ժամանակ Է հարկավոր իր սեփական դիվանագիտական ջանքերն իրականացնելու համար, նշում Է թերթը: Մայիսի 16-ին կայացած բաց նիստում ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները հակամարտության կողմերին կոչ են արել՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ քաղաքական լուծում գտնել:

«ԱՄՆ-ը բոլոր կողմերին հորդորում Է՝ ապահովել խաղաղ բնակիչների պաշտպանությունը եւ հարգել միջազգային հումանիտար իրավունքը»,-հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: «ԱՄՆ-ը կոչ Է անում ՀԱՄԱՍ-ին եւ Գազայի հատվածում պաղեստինյան մյուս խմբավորումներին՝ դադարեցրել հրթիռների արձակումները եւ մյուս սադրանքները (…) Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ խուսափել այն գործողություններից, որոնք վնաս են հասցնում խաղաղ ապագային»,-հավելել Է նա: ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին նույնպես քննադատել Է շարունակվող բռնությունը տարածաշրջանում եւ հակամարտության կողմերին կոչ Է արել՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Ռուսասկան կողմը նիստում նույնպես դատապարտել Է բռնությունը խաղաղ բնակիչների նկատմամբ եւ հակամարտության կողմերին կոչ Է արել՝ սահմանել հրադադարի ռեժիմ: Իսրայելն արդեն շուրջ մեկ շաբաթ Գազայի հատվածին հարվածներ Է հասցնում ի պատասխան այնտեղից իրականացվող հրթիռների արձակումներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]