Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայում մինչեւ ռեկորդային մակարդակ աճել Է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկման կողմնակիցների թիվը

Ճապոնիայում մինչեւ ռեկորդային մակարդակ աճել Է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկման կողմնակիցների թիվը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացիների առնվազն 43 տոկոսը նպատահարմար Է համարում Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելը՝ կորոնավիրուսի համավարակի իրադրության պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում սոցիոլոգիական հարցման տվյալները, որոնք մայիսի 17-ին հրապարակել Է Asahi թերթը:

Դա ամենաբարձր ցուցանիշն Է վերջին ժամանակամիջոցում: Ապրիլին եւ մարտին Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու տարբերակին հավանություն Է տվել հացման մասնակիցրների համապատասխանաբար 35 եւ 33 տոկոսը: Օլիմպիական խաղերի ամենից շատ հակառակորդներ կան 60 տարեկանից բարձր տարեցների թվում՝ 54 տոկոս: Միեւնույն ժամանակ ճապոնացիների 40 տոկոսն արտահայտվել Է մրցումների կրկնական հետաձգման օգտին՝ 6,6 տոկոսային կետով ավելի, քան ապրիլին: Ըստ որում Ճապոնիայի այն բնակչների քանակն, ովքեր պաշտպանում են այս ամռանը Խաղերն անցկացնելու՝ կառավարության եւ կազմկոմիտեի ձգտումը, մեկ ամսում կրճատվել Է կիսով չափ՝ 28 տոկոսից մինչեւ14 տոկոս: Հարցումը կատարվել Է մայիսի 15-ին եւ 16-ին շարժական, ստացիոնար հեռախոսնեով, ինչպես նաեւ ինտերնետով:

Հարցմանը մասնակցել Է շուրջ 1,5 հազար մարդ: Տոտոյում Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականաի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տաով եւ այժմ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:

Մարտի 20-ին կազմակերպիչները վրջնականապես որոշորել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների: Ճապոնացի հանդիսականներին թույլ տալու որոշումը պետք Է ընդունվի հունիսին՝ կախված երկրում կորոնավիրուսի տարածման իրավիճակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]