Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Իսրայելական սինագոգում բեմի փլուզման հետեւանքով տուժել Է 219, զոհվել՝ երկու մարդ

Իսրայելական սինագոգում բեմի փլուզման հետեւանքով տուժել Է 219, զոհվել՝ երկու մարդ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 219 մարդ տուժել, երկուսը՝ զոհվել են Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող Գիվաթ-Զեեվ քաղաքի սինագոգի բեմի փլուզման հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Ynet-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բժիշկների տվյալներով՝ վիրավորների մեծամասնության վիճակը երկյուղ չի առաջացնում, բայց տուժածներից 15-ը գտնվում են ծանր վիճակում: Ynet-ը նշում Է, որ սինագոգի բեմը ժամանակավորապես կառուցվել Էր Շավութի տոնակատարության համար: Փլուզման պահին բեմի վրա ներկա են եղել հարյուրավոր մարդիկ: Գիվաթ-Զեեվ քաղաքի սինագոգում բեմի փլուզումը տեղի Է ունեցել կիրակի օրը՝ մայիսի 16-ի երեկոյան:

Զոհվել Է երկու մարդ՝ 12 տարեկան մի տղա եւ 40 տարեկան մի կին: Փլուզումից հետո հայտնի Է դարձել, որ սինագոգի կառուցումն ավարտի չԷր հասցվել եւ շահագործման թույլտվություն չուներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ