Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից վերսկսել են Իսրայելի հարավի հրթիռակոծումը

Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից վերսկսել են Իսրայելի հարավի հրթիռակոծումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 17-ին օդային տագնապի շչակաները կրկին հնչում են Իսրայելի հարավի Բեեր Շեւա քաղաքում՝ բնակիչներին ազդարարելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծումների մասին, հաղորդել Է բանակային մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բեեր Շեւա քաղաքում եւ դրա շրջակայքում հնչում են հակաօդային պաշտպանության շչակները»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ: Պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից Գազայի հատվածից 3 100 հրթիռ են արձակել Իսրայելի քաղաքների վրա, դրանցից 450-ն ընկել եւ պայթել Է հենց պաղեստինյան միջատարածքում՝ չանցնելով սահմանը, հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը կալանել Է 1 210 արկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ