Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հունիս

Նադալը Հռոմի եզրափակիչում հաղթեց Ջոկովիչին

Նադալը Հռոմի եզրափակիչում հաղթեց Ջոկովիչին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթեց Հռոմի Մաստերս մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մաստերս շարքի այս մրցաշարի եզրափակիչում մրցում էին աշխարհի առաջին և երկրորդ ռակետները` Նովակ Ջոկովիչը և Ռաֆայել Նադալը: 2 ժամ 49 րոպե ձգված մրցախաղում իսպանացին հաղթեց սերջին երեք սեթերից հետո` 5:7, 6:1, 3:6 հաշվով և դարձավ մրցաշարի հաղթող:

Նովակ Ջոկովիչը և Ռաֆայել Նադալը միմյանց դեմ մրցում էին ռեկորդային` 57-րդ անգամ: Եվ  սա թենիսիստների 6-րդ հռոմեական եզրափակիչն էր:

Հռոմի Մաստերս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 2,5 միլիոն եվրո: Գրունտի վրա անցկացվող մրցաշարին մասնակցում էին 56 թենիսիստ:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ