Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հունիս

Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի թիմը հրաժարվել է ԱԱ-ի ընտրական փուլի մյուս խաղերի մասնակցությունից

Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի թիմը հրաժարվել է ԱԱ-ի ընտրական փուլի մյուս խաղերի մասնակցությունից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի ընտրանին հրաժարվել է մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան: Դեռևս հայտնի չէ հրաժարվելու պատճառը: Մեծ է հավանականությունը, որ թիմը չի մասնակցի ԱԱ-ին կորոնավիրուսի պանդեմիայի ելնելով:

Հյուսիսյաին Կորեայի ընտրանին որակավորման փուլում արդեն իսկ մասնակցել է 5 խաղի և H խմբում 5-րդ տեղում է:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հրաժարվել էր մասնակցել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ