Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հունիս

Հայաստանում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ

Հայաստանում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում, առանձին շրջաններում 
հնարավոր է կարկուտ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մայիսի 16-ին, 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինիև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մայիսի 16-ի և 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին կեսօրից հետո, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ