Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շնորհավորում եմ «Արարատ»-ի հավաքարարներից մինչև ղեկավարություն. Բիչախչյան

Շնորհավորում եմ «Արարատ»-ի հավաքարարներից մինչև ղեկավարություն. Բիչախչյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով գավաթի խաղարկության եզրափակիչը «Ալաշկերտ»-ի դեմ գեղեցիկ ստացվեց:

«Շնորհավորում եմ «Արարատ»-ի հավաքարարներից մինչև ղեկավարություն: Երկար սպասված հաղթանակ էր: Մենք կարողացանք տարիների բացը լրացնել` այսօր դառնալով գավաթակիր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի ավարտին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը: Բիչախչյանի շեշտեց, որ երկրպագուները գեղեցիկ խաղի ականատես եղան: «Այս պահից սկսած կենտրոնանում ենք Հայաստանի առաջնության խաղերի վրա»,-ասաց Բիչախչյանը:

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ալաշկերտ»-ը մրցեց «Արարատ»-ի հետ: «Արարատ»-ը Աղվան Պապիկյանի գոլի և Նորի Կոնեի դուբլի շնորհիվ առավելության հասավ 3:1 հաշվով: «Արարատ»-ը 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]