Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հունիս

«Արարատ»-ի հաղթանակը տրամաբանական էր . Աբրահամ Խաշմանյան

«Արարատ»-ի հաղթանակը տրամաբանական էր . Աբրահամ Խաշմանյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը տրամաբանական է համարում «Արարատ»-ի հաղթանակը եզրափակիչում:

«Հանդիպումը մեզ համար հաջող չդասավորվեց հենց խաղի սկզբից, քանի որ արագ գոլ բաց թողեցինք: Փորձեցինք շտկել իրավիճակը, բայց «Արարատ»-ն օգտագործեց իր արագ հակագրոհը և խփեց իր երկրորդ գնդակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ավարտին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաշմանյանը: Վերջինիս խոսքով` երկրորդ կեսում «Ալաշկերտ»-ն ուներ տարածքային առավելություն, բայց հաշիվը թույլ չէր տալիս առավել հստակ գործել: «Մենք հաջող չխաղացինք այսօր և տրամաբանական էր «Արարատ»-ի հաղթանակը»,-ասաց նա:

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ալաշկերտ»-ը մրցեց «Արարատ»-ի հետ: «Արարատ»-ը Աղվան Պապիկյանի գոլի և Նորի Կոնեի դուբլի շնորհիվ առավելության հասավ 3:1 հաշվով: «Արարատ»-ը 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ