Իրանի և Ադրբեջանի սահմանին երկու ադրբեջանցի է սպանվել
19:54, 15 Մայիս 2021
ԵՐԵՎԱՆ, 15, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկու ադրբեջանցի սահմանապահ է սպանվել Իրանի հետ սահմանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը` մանրամասնելով, որ մայիսի 15-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ինքնությունը չպարզված 3 անձ փորձել է ապօրինի հատել ադրբեջանա-իրանական սահմանը։ Նրանց կանգնեցնելու փորձից հետո սահմանախախտները կրակել են սահմանապահների ուղղությամբ, որոնք հիվանդանոցում մահացել են։
Միջադեպի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ։ Սահմանախախտներից մեկը` Իրանի քաղաքացի, ձերբակալվել է, երկուսը` հետախուզվում են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում