Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նոա»-ն հաղթեց «Փյունիկ»-ին, «Արարատ-Արմենիա»-ն` «Ուրարտու»-ին

«Նոա»-ն հաղթեց «Փյունիկ»-ին, «Արարատ-Արմենիա»-ն` «Ուրարտու»-ին

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կայացան մի քանի հանդիպում, որոնք հետաձգվել էին նախորդ տուրերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեռևս 9-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Նոա»-ին: Այս խաղում «Նոա»-ի միակ և հաղթական գնդակը խփեց Պետրոս Ավետիսյանը` հանդիպման վերջանամասում (89-րդ րոպե):

Օրվա մյուս խաղում «Ուրարտու»-ն տանն հյուրընկալեց «Արարատ-Արմենիա»-ին: Հայաստանի կրկնակի չեմպիոնն առավելության հասավ 1:2 հաշվով: «Ուրարտու»-ի կազմում աչքի ընկավ Պոլյակովը, իսկ «Արարատ-Արմենիա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Օտուբանջոն:

Այժմ Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Նոա»-ն է 41 միավորով: 37-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն և «Ալաշկերտ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am