1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կրթությունը՝ որպես անվտանգության երաշխիք. Դիլիջանում մեկնարկել է գիտահեն պետությանը նվիրված ֆորումը

Կրթությունը՝ որպես անվտանգության երաշխիք. Դիլիջանում մեկնարկել է գիտահեն 
պետությանը նվիրված ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները համոզված են՝ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի կրթական և գիտական համակարգ, որը հնարավորություն կտա լուծել ոչ միայն նեղ ոլորտային խնդիրները, այլև տնտեսական, պաշտպանական ու անվտանգության հարցերը: Այս մասին քննարկումներ են ծավալվել մայիսի 15-ին «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումին:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը նշեց, որ Ֆորումը նվիրված է կրթական և գիտական համակարգի վերածննդին, բարելավմանը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ հաղթահարել խնդիրները:

«Միությունն անցյալ ամիս ներկայացրել է 2021-ից 2025 թվականների ռազմավարությունը, որն ունի հինգ ուղղություն: Առաջինը կրթությունն ու աշխատուժն են, երկրորդը՝ ռազմարդյունաբերությունը, երրորդ ուղղությունը Հայաստանի դիրքավորումն է որպես տեխնոլոգիական երկիր, չորրորդը գիտությունն է, իսկ հինգերորդը՝ էլեկտրոնային կառավարումն ու կիբերանվտանգությունն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Քասարջյանի խոսքով՝ առաջ գիտությունը կրթության հետ էին ներկայացնում որպես մեկ ռազմավարական ուղղություն, բայց այնքան են կարևորում փոխկապակցված ուղղությունները, որ որոշել են առանձին դիտարկել: 

Նրա հավաստիացմամբ՝ ոլորտի գիտահետազոտական համակարգի և համալիրի վերածնունդը կստեղծեն գործիքները, որոնք կօգնեն՝ պետությունը, տնտեսությունն այլ մակարդակի հասնեն:

Միության գործադիր տնօրենը ոլորտի բարելավման գործում կարևորեց ոչ միայն ֆինանսական ներդրումները, այլև համապատասխան միջավայրի ստեղծումը, որի շնորհիվ գիտական ինստիտուտները, որոնք այսօր կան ու վաղը կարող են կառուցվել, կբարձրացնեն արդյունաբերության մակարդակը:

Ֆորումին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Հայկ Չոբանյանը, որն ասաց՝  դրական էներգիայով է լցված, որովհետև Դիլիջանում բազմաթիվ կարևոր գաղափարներ են հնչել, որոնք ծրագրեր են դարձել:

«Մեր նախարարությունը ևս այս բնագավառի մի մաս է: Մեր նպատակները նույնն են, և յուրաքանչյուրս մեր հնարավորությունների չափով և առավել պետք է անի հնարավորը նպատակներն իրականացնելու համար: Այստեղ ենք մեր երազանքներն ու նպատակները ներկայացնելու և վաղվանից սկսած դրանք իրականացնելու համար: Վստահ եմ, որ Դիլիջանից կարևոր օրակարգով ենք դուրս գալու, ինչը լինելու է լուրջ ծրագիր՝ մեր առջև ծառացած մարտավարական, ռազմավարական օրախնդիր հարցերը լուծելու համար»,-ընդգծեց նախարարը:

«Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» Ֆորումը, որը նախաձեռնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, անցկացվում է մայիսի 15-16-ին Դիլիջանում: Ֆորումին մասնակցում են առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների, բիզնեսի, ինչպես նաև պետական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներ։

Երկու օրվա ընթացքում մասնագետներն անդրադառնալու են Հայաստանում գիտահետազոտական ներուժի վերականգնմանը, երկրում արդյունաբերության և գիտահետազոտական ոլորտի զարգացմանը նպաստող էլ. կառավարման համակարգերի և պետական անվտանգության ստանդարտների մշակմանը,  արդի արդյունաբերական համալիրի համար ինժեներական կրթությամբ մասնագետների, գիտահետազոտական ոլորտի համար անհրաժեշտ կադրերի նվազագույն քանակի ապահովմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]