Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. դեսպան Լաքոտը մեջբերել է Շիրազի «Էքսպրոմտ»-ն ու դրա ֆրանսերեն թարգմանությունը

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. դեսպան Լաքոտը մեջբերել է Շիրազի 
«Էքսպրոմտ»-ն ու դրա ֆրանսերեն թարգմանությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ» բանաստեղծությունն ու դրա ֆրանսերեն թարգմանությունը՝ գրառումը զուգակցելով հայկական լեռները պատկերող լուսանկարով:

ԷՔՍՊՐՈՄՏ

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Հովհաննես Շիրազ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]