Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երգի պրեմիերա. Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է «Իմ մանկության հերոս» ստեղծագործությունը

Երգի պրեմիերա. Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է «Իմ մանկության հերոս» 
ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, որին երկրպագուները հաճախ անվանում են Սրբուկ, երաժշտասերների դատին է հանձնել «Իմ մանկության հերոս» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակները Սրբուհի Սարգսյանն ու Վիլյամ Հալաջյանն են, խոսքերը գրել են Գայանե Կեսոյանն ու Նիկ Էգիբյանը:

«Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ նոր երգը, որն ունի ասելիք։ Լսե՛ք, վայելե՛ք և տարածե՛ք։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ տաղանդավոր ընկերոջը՝ Նիկ Էգիբյանին, այս երգին կյանք տալու համար, նաև այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել երգի ստեղծման գործում»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է երգչուհին:

Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես է եկել երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Երգչուհին 2018 թվականին Ուկրաինայում մասնակցել է «Ձայնը» նախագծին և հասել եզրափակիչ փուլ, իսկ 2019-ին Սրբուհին Հայաստանն է ներկայացրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:

2012-ից ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]