Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ կհեռացնի իր ուժերը Հայաստանի տարածքից

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ կհեռացնի իր ուժերը Հայաստանի տարածքից

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված վիճակին և ակնկալում է, որ Ադրբեջանն անմիջապես հետ կքաշի իր զորքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Ջալինա Պորտերը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին համարում է պրովոկացիոն և կոչ է անում դադարեցնել դրանք: «Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին...ուժերի դիրքավորմանը...այդ շրջաններում դրանք համարում ենք անպատասխանատու, ինչպես նաև անհիմն սադրիչ: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը անհապաղ կհեռացնի բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները»,- ասել է նա՝ կոչ անելով երկու կողմերին բանակցությունների միջոցով կարգավորել տարաձայնությունները:

Պորտերին նաև հարցրել են, թե ինչպես տեղի ունեցողը կազդի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերման վրա: «Ես հայտարարելու որևէ բան չունեմ»,- ասել է նա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]