Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1446 թ. մայիսի 15-ին մահացել է Թովմա Մեծոփեցին՝ պատմիչ, մանկավարժ, եկեղեցական, մշակութային եւ հասարակական գործիչ։ Ուսանել է Մեծոփավանքում՝ Հովհաննես Մեծոփեցու մոտ (1386-93), այնուհետեւ Խառաբաստավանքի վարդապետարանում՝ աշակերտելով Սարգիս Ապրակունեցի, ապա՝ Վարդան Հոգոցվանեցի րաբունապետներին։ 1406-ից սովորել է Տաթեւի համալսարանում՝ Գրիգոր Տաթեւացու մոտ։ 1410 թ. Թովմա Մեծոփեցին ստանձնել է Մեծոփավանքի վանահայրությունն ու վարդապետարանի րաբունապետությունը՝ պաշտոնավարելով ավելի քան 30 տարի։

-1949 թ. մայիսի 15-ին ծնվել է Աշոտ Ղազարյանը՝ հայ կատակերգու դերասան։

-1963 թ. մայիսի 15-ին ծնվել է Ներսիկ Իսպիրյանը՝ հայ երգիչ եւ երգահան։

-1811 թ. մայիսի 15-ին Պարագվայը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։

-1904 թ. մայիսի 15-ին ռուսական «Ամուր» ականակիր նավը խորտակեց ճապոնական «Խացուսե» եւ «Յասիմա» հածանավերը։

-1905 թ. մայիսի 15-ին հիմնադրվեց ամերիկյան Լաս Վեգաս քաղաքը։

-1919 թ. մայիսի 15-ին հույն-թուրքական պատերազմների ժամանակ հունական զորքերն ազատագրեցին Զմյուռնիա քաղաքը։

-1928 թ. մայիսի 15-ին «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմում առաջին անգամ հանդես եկավ սիրված մուլտհերոս Միկի Մաուսի կերպարը։

-1935 թ. մայիսի 15-ին շահագործման հանձնվեց Մոսկվայի մետրոպոլիտենը, որն ունի մոտ 300 կմ երկարություն։

-1940 թ. մայիսի 15-ին ստեղծվեց «ՄաքԴոնալդս» ընկերությունը։

-1904 թ. մայիսի 15-ին ծնվել է Արման Մանուկյանը՝ ամերիկացի հայազգի նկարիչ, ով հայտնի է իր Հավայան կղզիների բնանկարներով:

-1918 թ. մայիսի 15-ին ծնվել է Երջանիկ Առաքելյանը՝ հայ բանաստեղծ (վախճ.՝ 1981 թ.):

-1925 թ. մայիսի 15-ին ծնվել է Վարդգես Բաբայանը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող:

-1935 թ. մայիսի 15-ին ծնվել է Գալուստ Գալստյանը՝ հայ արձակագիր:

 

Հետաքրքիր փաստեր

-Հինգշաբթի օրերին Լոնդոնում տեղում է մի փոքր ավելի անձրեւ, քան շաբաթվա մյուս օրերին: Դուք կասեք, որ դա զարմանալի է, բայց իրականում հաստատված փաստ է:

- Պորտուգալիայում անձրեւը հարգելի պատճառ է, որպեսզի մարդն աշխատանքի չգնա: Չէ որ նա կարող է թրջվել եւ «լավ չաշխատել»:

-Բրազիլիայի Պարա քաղաքի բնակիչներն ուղղում են իրենց ժամացույցները… անձրեւով, քանի որ ամեն անգամ այն գալիս է նույն ժամին:

-Աֆրիկյան մայրցամաքի Ուգանդայի բնակիչներին ամպրոպով չես վախեցնի: Այստեղ տարվա մեջ անձրեւը ամպրոպի հետ լինում է մոտ 250 անգամ:

-Անձրեւը պատճառ է դարձել ռադիոյով եղանակի տեսության ի հայտ գալուն: Ամերիկայում ռադիոներից մեկի սեփականատերն անձրեւի տակ է մնում եւ որոշում է իր ալիքով նոր՝ եղանակի տեսության բաժին բացել, որը օրվա ընթացքում մարդկանց կպատմի սպասվելիք եղանակային անակնկալների մասին:

-Կուբայում անձրեւներ գալիս են միայն սիեստայի ժամանակ, իսկ Թայլանդում միայն գիշերները:

-Հնդկաստանում գտնվող Չերապունջի քաղաքը համարվում է աշխարհի ամենաանձրեւոտ վայրը: Տարվա ընթացքում այնտեղ տեղում է մոտ 26460 մմ անձրեւ:

-Սովորական անձրեւի թթվայնությունը հավասար է pH 5,6-ի: Եթե թթվայնության մակարդակը քիչ է, ապա անձրեւը համարվում է թթվային: pH 5,5-ի դեպքում կաթիլների մեջ գտնվող բակտերիաները մահանում են, իսկ 4,5 ցուցանիշի դեպքում մահանում են միջատները, ձկները եւ երկկենցաղ կենդանիները:

-Այսօր կարելի է արհեստական անձրեւ սարքել: Չոր սառույցի մասերը կարելի է օդանավից նետել սովորական ամպերի վրա, եւ այդ ամպերում ածխաթթուն պարուրվում է ջրով եւ ընկնում է ներքեւ՝ ձյունիկի տեսքով: Ճանապարհին այն տաքանում է եւ դառնում է անձրեւաջուր: Այս եղանակով կարելի է պայքարել երաշտի դեմ կամ էլ ամպերը ցրել:

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]