1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 միլիոնը

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում բժիշկներն անցած գիշեր արձանագրել են կորոնավիրուսով ախտահարման 343 144 նոր դեպք: Ինչպես մայիսի 14-ին իր կայքում հայտնել Է առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, համավարակի ամբողջ ժամանակամիջոցում երկրում ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 24 046 809-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արդեն երեք շաբաթ անընդմեջ՝ ապրիլի 22-ից, Հնդկաստանը հայտնում Է օրական կորոնավիրուսով վարակման ավելի քան 300 հազար դեպքերի մասին, մայիսին հինգ անգամ այդ ցուցանիշը գերազանցել Է 400 հազարը:

Ընթացիկ ամսին Հնդկաստանում ախտահարածների ընդհանուր թիվն աճում Է 1 միլիոնի հասնող ռեկորդային տեմպերով. այն մասին, որ այդ ցուցանիշը գերազանցել Է 23 միլիոնը, երկրի առողջապահության նախարարությունը հայտնել Է մասիսի 12-ին, իսկ 22 միլիոնից ավելին՝ մայիսի 9-ին, իսկ 21 միլիոնից ավելի ախտահարվածներ՝ մայիսի 6-ին: 24 ժամում մահաբեր վախճանների թիվն ավելացել Է 4 հազարով եւ հասել 262 317-ի:

Միեւնույն ժամանակ ապաքինված հիվանդների թիվը 24 ժամում ավելացել Է 344 776-ով եւ հասել 20 079 599-ի: Մայիսի 14-ի առավոտվա դրությամբ բուժման մեջ Է գտնվում կորոնավիրուսով 3 704 893 հիվանդ, ինչը 5 632-ով քիչ Է, քան մեկ օր առաջ:

Ակտիվ դեպքերին բաժին Է ընկնում երկրում ախտահարվածների ընդհանուր թվի 15,65 տոկոսը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին օրը կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում Է կատարել 2 027 162 մարդ, պատվաստված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել Է 179 298 584-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]