Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մասքի կարողությունն ավելի քան 20 մլրդ դոլարով կրճատվել է հեռուստաշոուին նրա մասնակցությունից հետո. Forbes

Մասքի կարողությունն ավելի քան 20 մլրդ դոլարով կրճատվել է հեռուստաշոուին նրա մասնակցությունից հետո. Forbes

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի կարողությունն ավելի քան 20 միլիարդ դոլարով կրճատվել Է Saturday Night Live (SNL, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում») հեռուստաշոուին նրա մասնակցությունից հետո: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել Է Forbes հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցյալ շաբավա վերջին կայացած հեռուստաշոուի ժամանակ ամեիկացի ձեռնարկիչը հայտարարել Է, որ տառապում Է Ասպերգերի համախտանիշով՝ աուտիստական սպեկտրի խանգարմամբ, որը բնորոշվում Է, մասնավորապես, սոցիալացման դժվարություններով եւ ստերեոտիպային վարքով: Նա նաեւ պատմել Է իր բիզնես-պլանների եւ գաղտնայրժութների նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնցից մեկը համարել Է խաբեություն:

Մինչեւ շոուին մասնակցելը Մասքի կարողությունը գնահատվում Էր 166 միլիարդ դոլար: Այս շաբաթվա ընթացքում Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքը, մայիսի 13-ի դրությամբ, 15 տոկոսով իջել Է, ինչն Էլ հանգեցրել Է 20,5 միլիարդ դոլարի ընդհանուր կորստի:

Այնուամենայնիվ, Մասքը պահպանում Է, Forbes-ի գնահատումներով՝ երրորդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյտսից, բայց զիջելով Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին եւ LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին: Մայիսի 12-ին Մասքը Twitter-ում հայտնել Է, որ Tesla-ն կդադարի բիթքոյն գաղտնարժույթ ընդունել որպես վճար: Դա, The Wall Street Journal թերթի կարծիքով, «սաստկացրել Է ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի անկայունությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]