Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ագուերոն ուզում է միանալ «Բարսելոնա»-ին

Ագուերոն ուզում է միանալ «Բարսելոնա»-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն ուզում է միանալ «Բարսելոնա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները: Ագուերոն դիմել է «Բարսելոնա»-ին, և բանակցություններն ընթացքի մեջ են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական «Մանչեսթեր սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից: Ավարտվում է «քաղաքայինների» և Ագուերոյի գործող պայմանագրի ժամկետը: Թե որտեղ կշարունակի կարիերան արգենտինացին՝ դեռևս հայտնի չէ: «Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է հրաժեշտի երեկույթ կազմակերպել հարձակվողի պատվին:

Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011 թվականին իսպանական «Ատլետիկո»-ից: «Քաղաքայինների» կազմում արգենտինացին ընդհանուր առմամբ մասնակցել է 384 խաղի և դարձել է 257 գոլի հեղինակ: Ագուերոյին է պատկանում ակումբի լավագույն ռմբարկուի ռեկորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]