1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մանչեստր Յունայթեդ»-ը պարտվեց «Լիվերպուլ»-ին. Կլոպի առաջին հաղթանակը «Օլդ Թրաֆորդ»-ում

 «Մանչեստր Յունայթեդ»-ը պարտվեց «Լիվերպուլ»-ին. Կլոպի առաջին հաղթանակը «Օլդ Թրաֆորդ»-ում

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հետաձգված «Մանչեստր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղում «ներսիսայդցիները» մրցակցի հարկի տակ առավելության հասան 4-2 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 10-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց հյուրերի պաշտպան Նատանիել Ֆիլիպսը։

24 րոպե անց նույն Ֆիլիպսի համառ գործողությունների արդյունքում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Դիեգու Ժոտան։ Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավելացված երկրորդ րոպեին տուգանային խաղարկման արդյունքում Ռոբերտո Ֆիրմինոն առաջ մղեց «Լիվերպուլ»-ին, իսկ 47-րդ րոպեին տան տերերի անփույթ գործողությունների արդյունքում ձևակերպեց դուբլ։ Էդիսոն Կավանիի փոխանցումից հետո 68-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Մարկուս Ռեշֆորդը , սակայն «Կարմիր սատանաները» չկարողացան փրկվել։ Հանդիպման վերջակետը դրեց եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահը` եզրափակելով փոխարինման մտած Կրտիս Ջոնսի փոխանցումը։

 Այս խաղից հետո Կլոպի թիմը վաստակեց 60 միավոր, բարձրացավ 5-րդ հորիզոնական և 4-րդ տեղում գտնվող «Չելսի»-ին զիջում է 4 միավոր, սակայն վերջինիս համեմատ անցկացրել է 1 խաղ պակաս։ Սա Յուրգեն Կլոպի առաջին հաղթանակն էր «Օլդ Թրաֆորդ»-ում Լիվերպուլը գլխավորելուց ի վեր։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]